Fleshgod Apocalypse
| Fleshgod Apocalypse | |
|---|---|
| Ժանրեր | technical death metal? և սիմֆոնիկ մետալ |
| Գործունեություն | 2007 |
| Լեյբլ | Willowtip Records? և Nuclear Blast[1][2] |
| Կայք | fleshgodapocalypse.com |
Fleshgod Apocalypse, իտալական սիմֆոնիկ դեթ մետալ խումբ Պերուջայից, հիմնադրվել է 2007 թվականին։ Խումբը ներկայումս պայմանագիր ունի Nuclear Blast լեյբլի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում և Oracles (2007-2009)
[խմբագրել | խմբագրել կոդը]Fleshgod Apocalypse-ը ստեղծվել է 2007 թվականի ապրիլին և ձայնագրել է իր առաջին դեմո ալբոմը՝ Promo '07-ը, պրոդյուսեր Ստեֆանո «Սաուլ» Մորաբիտոյի հետ 16th Cellar Studio-ում։ Դեմոն վերաթողարկվել է հաջորդ տարի որպես սպլիտ ալբոմ այլ իտալական խմբերի հետ՝ Septycal Gorge, Modus Delicti և Onirik։ Նույն՝ 2007 թվականին Fleshgod Apocalypse-ը պայմանագիր է կնքել Neurotic Records-ի հետ։ 2008 թվականի սկզբին խումբը շրջագայել է Եվրոպայում՝ Behemoth-ի, Origin-ի, Dying Fetus-ի, Hate Eternal-ի, Suffocation-ի, Napalm Death-ի և մի քանի այլ խմբերի հետ[3]։
2008 թվականի մայիսին խումբը ձայնագրել է իր առաջին լիամետրաժ ալբոմը՝ Oracles-ը։ Նույն թվականի դեկտեմբերին խումբը որոշել է լքել Neurotic Records-ը և պայմանագիր է կնքել Willowtip Records-ի հետ, որը 2009 թվականին թողարկել է Oracles-ը։ Oracles-ի թողարկումից կարճ ժամանակ անց խումբը որոշ փոփոխություններ է կատարել կազմի մեջ. Թոմազո Ռիկարդին դարձել է խմբի վոկալիստը և ռիթմ կիթառահարը՝ փոխարինելով Ֆրանչեսկո Պաոլիին, որն անցել էր հարվածային գործիքների[3][4]։
Mafia և Agony (2009-2012)
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Mafia մինի ալբոմը ձայնագրվել է 16th Cellar Studio-ում և թողարկվել Willowtip Records լեյբլի ներքո։ Ալբոմը ներառում է չորս նոր երգ և At the Gates խմբի «Blinded by Fear» երգի քավեր տարբերակը։ 2010 թվականին Fleshgod Apocalypse-ը շրջագայել է Ռուսաստանում։
2010 թվականին Fleshgod Apocalypse-ի թմբկահար Ֆրանչեսկո Պաոլին լքել է Hour of Penance-ը, որտեղ նա վոկալիստ էր, որպեսզի կենտրոնանա Fleshgod Apocalypse-ի վրա։ 2010 թվականի նոյեմբերին խումբը համաշխարհային շրջագայության պայմանագիր է կնքել Extreme Management Group լեյբլի հետ և սկսել է նյութեր գրել իրենց երկրորդ լիամետրաժ ալբոմի համար։
2011 թվականի մայիսին խումբը կնքել է համաշխարհային շրջագայության պայմանագիր Nuclear Blast լեյբլի հետ։ Այդ ընթացքում խմբին միացել է ևս մեկ նոր անդամ՝ Ֆրանչեսկո Ֆերինին։
Խումբը թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ Agony-ն, 2011 թվականի օգոստոսի 9-ին Հյուսիսային Ամերիկայում և 2011 թվականի օգոստոսի 19-ին Եվրոպայում[3][5]։
Fleshgod Apocalypse-ը 2011 թվականին Հյուսիսային Ամերիկայում մասնակցել է The Summer Slaughter Tour-ին՝ Whitechapel-ի և The Black Dahlia Murder-ի հետ միասին: 2011 թվականի վերջին խումբը Decapitated-ի հետ շրջագայել է ԱՄՆ-ում: 2012 թվականի հունվարին Fleshgod Apocalypse-ը The Black Dahlia Murder-ի և Skeletonwitch-ի հետ շրջագայել է Մեծ Բրիտանիայում: 2012 թվականի մարտին Fleshgod Apocalypse-ը շրջագայել է Հարավային Աֆրիկայում՝ տեղական դեթ մետալ խմբերի աջակցությամբ:
2021 թվականի դեկտեմբերի 22-ին խումբը հրապարակել է Agony ալբոմի «The Forsaking» երգի տեսահոլովակը[6]։
Labyrinth (2012-2016)
[խմբագրել | խմբագրել կոդը]Fleshgod Apocalypse-ի երրորդ ալբոմը՝ Labyrinth-ը, թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 16-ին Եվրոպայում և 2013 թվականի օգոստոսի 20-ին Հյուսիսային Ամերիկայում՝ Nuclear Blast լեյբլի ներքո[3][7]: Labyrinth-ը ձայնագրվել է Ստեֆանո Մորաբիտոյի հետ 16th Cellar Studio-ում: Ալբոմը կոնցեպտային ալբոմ է Կնոսոսի լաբիրինթոսի առասպելի և դրա ժամանակակից անալոգիաների մասին[8]:
King (2016-2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]Fleshgod Apocalypse-ի չորրորդ՝ King ալբոմը թողարկվել է 2016 թվականի փետրվարի 5-ին[3]։ Ալբոմը զգալի հաջողություն է ունեցել՝ Top Heatseekers չարթում հասնելով 4-րդ հորիզոնականին[9]։
2017 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարվել է, որ վոկալիստ Թոմազո Ռիկարդին լքելու է խումբը։ Թմբկահար Ֆրանչեսկո Պաոլին վերադարձել է որպես վոկալիստ։ Deceptionist խմբից Ֆաբիո Բարտոլետին ընտրվել է որպես կիթառահար։ Դավիդե Ֆոլչիտոն միացել է խմբին որպես շրջագայող թմբկահար և մնցել է խմբում երկու տարի[3][10]։
Veleno և No (2019-մինչ օրս)
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Fleshgod Apocalypse-ը թողարկել է հինգերորդ՝ Veleno ալբոմը[3]։ Ալբոմը շարունակել է և ընդլայնել է այն ոճը, որը նրանք կատարելագործել էին King-ի հետ[11] և ուղեկցվել է՝ «Sugar» և «Monnalisa» երգերի համար երկու տեսահոլովակների թողարկմամբ, որոնց ռեժիսորը Ջովանի Բուչին էր։ Loudwire-ը այն անվանել է 2019 թվականի 50 լավագույն մետալ ալբոմներից մեկը[12], իսկ Metal Hammer-ը այն դասել է 11-րդ տեղում իրենց 2021 թվականի բոլոր ժամանակների 25 լավագույն սիմֆոնիկ մետալ ալբոմների ցանկում[13]։ 2019 թվականի ապրիլին հայտարարվել է, որ խումբը Hypocrisy-ի հետ շրջագայելու է Հյուսիսային Ամերիկայում[14]։
2020 թվականի փետրվարին Եվգենի Ռյաբչենկոն Vital Remains-ից դարձել է խմբի նոր համերգային թմբկահարը[10]։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին խումբը թողարկել է նոր EP՝ No վերնագրով, ինչպես նաև տիտղոսային թրեքի նոր տեսահոլովակ։ 2021 թվականի հունվարին նրանք թողարկել են Blue (Da Ba Dee) երգի քավեր տարբերակը[15]։
2024 թվականի փետրվարին խումբը իր Ֆեյսբուքյան էջում հաստատել է, որ բասիստ Պաոլո Ռոսսին լքել է խումբը: Fleshgod Apocalypse-ը պարզաբանել է, որ նրան չեն փոխարինի. Ֆրանչեսկո Պաոլին ժամանակավորապես կստանձնի բաս կիթառահարի պարտականությունները, իսկ Վերոնիկա Բորդաչինին կկատարի «մաքուր» վոկալ: 2024 թվականի մարտին խումբը թողարկել է նոր սինգլ՝ «Pendulum»: Երգը պատմում է Պաոլիի անկման մասին 2021 թվականի օգոստոսին լեռ բարձրանալիս, ինչը խմբին դրդել է դադար վերցնել[16]:
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանչեսկո Պաոլի՝ հիմնական վոկալ, բաս կիթառահար, հեղինակ (2007-2009, 2017-մինչ օրս), հարվածային գործիքներ (2009-2020), բեք վոկալ, կիթառ (2009-2017)
- Ֆրանչեսկո Ֆերինի՝ դաշնամուր, լարային գործիքներ, օրկեստրավորում (2010-ից)
- Եվգենի Ռյաբչենկո՝ հարվածային գործիքներ (2020-ից)
- Ֆաբիո Բարտոլետի՝ սոլո և ռիթմ կիթառ, բեք վոկալ (2020-մինչ օրս, 2017 թվականից համերգային կազմում)
- Վերոնիկա Բորդաչինի՝ օպերային վոկալ (2020-մինչ օրս, 2011-ից 2020 թվականներին համերգային կազմում)
Նախկին անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համերգային անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաուրո Մերկուրիո՝ հարվածային գործիքներ (2009)
- Դավիթ Ֆոլչիտո՝ հարվածային գործիքներ (2017-2020)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմո ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Pain of Earth’s Dementia (2007)
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mafia (2010)
- No (2020)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mafia (2010)
- The Fool (2016)
- Sugar (2019)
- Carnivorous Lamb (2019)
- Monnalisa (2019)
- The Day We'll Be Gone (2020)
- No (2020)
- Blue (Turns To Red) (2021)
- Pendulum (2024)
- Bloodclock (2024)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://blabbermouth.net/news/fleshgod-apocalypse-signs-with-nuclear-blast-records
- ↑ https://www.nuclearblast.com/pages/fleshgod-apocalypse
- 1 2 3 4 5 6 7 Gregory Heaney. «Fleshgod Apocalypse Biography, Songs, & Albums». AllMusic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-23-ին. Վերցված է 2022-05-07-ին.
- ↑ «FLESHGOD APOCALYPSE Parts Ways With Drummer». Blabbermouth (անգլերեն). 2009-03-31. Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- ↑ «FLESHGOD APOCALYPSE: New Album Artwork Unveiled». Blabbermouth (անգլերեն). 2011-06-24. Արխիվացված օրիգինալից 2013-06-24. Վերցված է 2022-01-29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «FLESHGOD APOCALYPSE: 'The Forsaking' Video Released». Blabbermouth (անգլերեն). 2012-12-22. Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- ↑ «FLESHGOD APOCALYPSE: 'Labyrinth' Trailer Available». Blabbermouth (անգլերեն). 2013-07-24. Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- ↑ «FLESHGOD APOCALYPSE Begin Tracking New Album!». Nuclear Blast (անգլերեն). 2013-04-19. Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- ↑ «Fleshgod Apocalypse». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- 1 2 «FLESHGOD APOCALYPSE Welcome Eugene Ryabchenko As New Live Drummer». Metal Shock Finland (World Assault ) (անգլերեն). 2020-02-19. Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- ↑ «Angry Metal Guy himself reviews Fleshgod Apocalypse - Veleno». Angry Metal Guy (անգլերեն). 2019-05-25. Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- ↑ Loudwire Staff (2019-12-03). «The 50 Best Metal Albums of 2019». Loudwire (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-25-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- ↑ Hywel Davies, Malcolm Dome, Eleanor Goodman, Chris Chantler, Connie Gordon, Spencer Grady (2021-11-17). «The 25 best symphonic metal albums». Metal Hammer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «HYPOCRISY And FLESHGOD APOCALYPSE To Join Forces For Early 2019 North American Tour». Blabbermouth (անգլերեն). 2018-11-12. Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- ↑ Greg Kennelty (2021-01-04). «FLESHGOD APOCALYPSE Covers EIFFEL 65's 1998 Hit "Blue (Da Ba Dee)"». Metal Injection (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2022-01-29-ին.
- ↑ Kennelty, Greg (2024-03-08). «FLESHGOD APOCALYPSE Streams First Song Since FRANCESCO PAOLI's Accident, "Pendulum"». Metal Injection (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-03-15-ին. Վերցված է 2024-03-26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fleshgod Apocalypse на nuclearblast.de
- Fleshgod Apocalypse на hitkiller.com
- Fleshgod Apocalypse на billboard.com
- Fleshgod Apocalypse на laut.de
- Fleshgod Apocalypse на progarchives.com
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fleshgod Apocalypse» հոդվածին։ |
| ||||||||||||||