Jump to content

HIMARS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HIMARS
HIMARS ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Արտադրման տարիներ 2005-ից մինչ օրս
Հատի գին 18 մլն. $
Հիմնական օգտագործողներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մեքենայի Քաշ 10.88 տ
Մեքենայի Երկարություն 7 մ
Մեքենայի Բարձրություն 3.2 մ
Մեքենայի Լայնություն 2.4 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 290 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 480 կմ
Հրթիռների քանակ 6
Հրթիռների տրամագիծ 277 մմ
Կրակի Հեռահարություն 2-300 կմ
Կրակի Տևողություն 25 վրկ.
Վերալիցքավորման ժամանակ 5 րոպե
Շեղում 0%

HIMARS (անգլ.՝ HIMARS, High Mobility Artillery Rocket System, թարգմ․՝ բարձր շարժունակության հրետանահրթիռային համակարգ), ամերիկյան արտադրության բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

HIMARS հրթիռահրետանային համակարգը հայտնի Մ270 համակարգի թեթև տարբերակն է։ Այս համակարգերը գտնվում են ԱՄՆԶինված ուժերի սպառազինության մեջ։ Այն արդեն արտահանվել է Հորդանան, Սինգապուր և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

HIMARS համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է ընդամենը 10.9 տոննա։ Այն հավաքված է 6X6 անվավոր թափքի բազայի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 7 մ, լայնությունը 2.4 մ, իսկ բարձրությունը 3.2 մ։ Մեքենան սնուցվում է Caterpillar 3115 ATAAC 6.6-lite դիզելային շարժիչով զարգացնելով 290 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 85 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 480 կմ։ Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը իր վերալիցքավորման ժամանակն է։ Այս համակարգերը իրենց հետ ունեն նաև վերամբարձ որի օգնությամբ վերալիցքավորվում են ընդամենը 5 րոպեների ընթացքում։

Մարտավարական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

HIMARS համակարգը ղեկավարվում է անձնակազմի 3 անդամների կողմից։ HIMARS համակարգի հրթիռները նույն են ինչ Մ270 համակարգինը, սակայն այն կրում է միայն մեկ փաթեթը՝ ընդհանուր 6 հրթիռներ (Մ270-ը կրում է 12 հրթիռՀրթիռների տրամաչափը ստանդարտ 227 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 307 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 120 կգ։ HIMARS համակարգի բոլոր հրթիռները արձակվում են ընդամենը 25 վայրկյանի ընթացքում։ HIMARS համակարգերի հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի։ Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։

Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԶինատեսակՍմերչ[1]Ուռագան[2]ԱՌ1Ա[3]PHL-03[4]ՎՄ-80HIMARS[5]M270[6]Աստրոս II[7]Պինակա[8]
Պատկեր
Արտադրող երկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉինաստանԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԲրազիլիա ԲրազիլիաՀնդկաստան Հնդկաստան
Արտադրման տարիներ1987-մինչ օրս1975-մինչ օրս2009-մինչ օրս2005-մինչ օրս1999-մինչ օրս2005-մինչ օրս1983-մինչ օրս1983-մինչ օրս2000-մինչ օրս
Զանգված43.7 տ20 տ42.5 տ43 տ32 տ10.9 տ24.56 տ10 տ45 տ
Երկարություն12.1 մ9.63 մ13 մ12 մ9.5 մ7 մ6.97 մ7 մ12.5 մ
Բարձրություն3.05 մ2.8 մ3 մ3 մ3 մ3.2 մ2.97 մ2.9 մ3 մ
Լայնություն3.05 մ3.23 մ3 մ3 մ3.5 մ2.4 մ2.622.6 մ2.5
Տրամաչափ300 մմ200 մմ300 մմ300 մմ273 մմ227 մմ227 մմ127, 180, 300 մմ214 մմ
Ուղղորդիչների քանակ12 հատ16 հատ10 հատ8 հատ12 հատ6 հատ12 հատ32, 16, 4 հատ16
Կրակի նվազ. հեռավորություն2 կմ8.5 կմ20 կմ20 կմ34 կմ2 կմ2 կմ7 կմ5 կմ
Կրակի առավել. հեռավորություն90 կմ34 կմ130 կմ150 կմ80 կմ300 կմ300 կմ90 կմ40 կմ
Վերալիցքավորում30 րոպե12-20 րոպե20 րոպե30 րոպե15-20 րոպե5-10 րոպե5 րոպե15-20 րոպե15 րոպե
Վառելիքի պաշար850 կմ500 կմ650 կմ650 կմ550 կմ480 կմ485 կմ480 կմ800 կմ
Արժեք12.5 մլն. $9 մլն. $9 մլն. $9 մլն. $7 մլն. $18 մլն. $20 մլն. $13, 5 մլն. $2 մլն. $

Պայմանագրեր ԱՄՆ բանակի և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մարտին ԱՄՆ զինված ուժերի և ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի միջև ստորագրել է պայմանագիր ցածր տոկոսադրույքով կնքվեց պայմանագիր որի արդյունքում ԱՄՆ բանակը ստացավ 89, իսկ Ծովային հետևակի կորպուսը 4 HIMARS համակարգեր։ Երկրորդ պայմանագիրը կնքվել է 2004 թվականի հունվարին։ Ըստ այդ պայմանագրի բանակը ստացավ 25, իսկ ծովային հետևակի կորպուսը մեկ հատ HIMARS համակարգեր։ 2005 թ. հունվարին կնքվեց երրորդ պայմանագիրը, որի համաձայն բանակը ստացավ 37, իսկ Ծովային հետևակի կորպուսը 1 համակարգեր։

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մայիսի 31-ին Սպիտակ տունը մամուլին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը HIMARS կմատակարարի Ուկրաինային՝ առանց առավել մեծ հեռահարության հրթիռների, պայմանով, որ Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանի տարածքին այդ համակարգով[15][16][17]։

HIMARS համակարգեր ունեցող երկրները

Հնարավոր օպերատորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  2. «Ուռագան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  4. «PHL-03». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  6. «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  8. Պինակա
  9. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 40,44. ISBN 9781857438352
  10. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 287. ISBN 9781857438352
  11. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 357. ISBN 9781857438352
  12. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 337. ISBN 9781857438352
  13. США вооружили Румынию // Mk.ru. — 2021.
  14. «В Белом доме анонсировали передачу Украине систем залпового огня». РБК (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  15. «U.S. to Send Ukraine $700 Million in Military Aid, Including Advanced Rockets». The New York Times (անգլերեն). 2022 թ․ մայիսի 31.
  16. https://www.nytimes.com/2022/05/31/opinion/biden-ukraine-strategy.html
  17. https://www.theguardian.com/world/2022/jun/01/himars-what-are-the-advanced-rockets-us-is-sending-ukraine