Now I’m Here
| «Now I’m Here» | ||||
|---|---|---|---|---|
| Queen-ի սինգլը | ||||
| «Sheer Heart Attack» ալբոմից | ||||
| Թողարկված | 1975 թվականի հունվարի 17 | |||
| Ձայնագրված | 1974 | |||
| Ժանր | հարդ ռոք | |||
| Երգահան | Բրայան Մեյ | |||
| Տևողություն | 4։10 | |||
| Լեյբլ | EMI Records, Elektra Records | |||
| Պրոդյուսեր | Ռոյ Թոմաս Բեքեր և Queen | |||
| Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
| ||||
Now I’m Here (Ահա, ես այստեղ եմ), բրիտանական Queen ռոք խմբի երգը Sheer Heart Attack ալբոմից։ Գրել է Բրայան Մեյը, երբ պառկած էր հիվանդանոցում։ Դառնալով սինգլ՝ երգը բրիտանական հիթ-շքերթում հասել է 11-րդ հորիզոնական։ Սկավառակի հակառակ կողմում ձայնագրվել է «Lily of the Valley» երգը, որը Մեյի ամենասիրելի երգերից մեկն է՝ գրված Մերկուրիի կողմից։ Երգի կենդանի կատարումը ձայնագրվել է Love Of My Life (live) սինգլում։ Երգը ուշագրավ է նրանով, որ Մերկուրին հասնում է իր կարիերայի ամենաբարձր նոտաներից մեկին։ Կոմպոզիցիայում օգտագործվում է նաև բավականին բարդ ռիֆֆ։ Երգը ժամանակին ամենասիրված կենդանի ելույթներից մեկն էր։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակի հիմքում 1974 թվականի նոյեմբերի 20-ի ելույթն էր «Rainbow Theatre»-ում։ Ավելի ուշ այդ տեսահոլովակի վրա ստուդիական ձայն էին դրել։ Տեսահոլովակը նկարահանվել է 1992 թվականին։ Տեսանյութը սկսվում է երբ խումբը ժամանում է Rainbow Theatre շենք և դուրս գալիս մեքենայից։ Մերկուրին համերգի ժամանակ հագնված է այնպես, ինչպես Մեյը՝ սպիտակ բաճկոն, մեծ կտրտած թևերով։
Կենդանի ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Շաբաթ | 01 | 02 | 03 | |||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիրքը չարթերում | 38 | 32 | 32 | |||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Now I'm Here» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|