Schneider Electric
Schneider Electric | |
|---|---|
| Տեսակ | կազմակերպություն և բազմազգ ընկերություն |
| Հիմնադրված է | 1836 և ապրիլի 8, 2009[1] |
| Հիմնադիր | Eugène Schneider? |
| Վայր | Ռյուեյ-Մալմեզոն, Ֆրանսիա[2] և Մակոն[1] |
| Երկիր | |
| Տնօրեն | Peter Herweck?[4] |
| Արդյունաբերություն | էլեկտրատեխնիկական արդյունաբերություն[5] և Q112165400?[1] |
| Ընդհանուր ակտիվներ | 54,5 մլրդ € (դեկտեմբերի 31, 2021)[6] |
| Հասույթ | ▲35,9 մլրդ € (2023)[7] |
| Աշխատողների թիվ | ▲166 025 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[6] |
| Դուստր ընկերություններ | Invensys?, Schneider Electric?, Schneider Electric (United States)?[8], Schneider Electric (Australia)?[9], Schneider Electric (Germany)?[10], Schneider Electric (Canada)?[11], Schneider Electric (Denmark)?, Schneider Electric (United Kingdom)?[12], Q17768767?, AVEVA? և APC by Schneider Electric? |
| Նախկին | Schneider et Cie[5] |
| Սեփականատեր | The Capital Group Companies |
| Կայք | se.com(անգլ.)(գերմ.) |
| Մասնակից է | MEDEE power electronics cluster?, CVE Numbering Authorities[13], Zigbee Alliance?[14] և Wireless Power Consortium?[15] |
| Բորսա | SU[16] |
Schneider Electric («Շնեյդեր Էլեկտրիկ»), Ֆրանսիական էներգետիկ կորպորացիա, որը սարքավորումների արտադրող է արդյունաբերական ձեռնարկությունների էներգետիկ ենթահամալիրների, քաղաքացիական և բնակելի շինարարական նախագծերի, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոնների համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Շնեյդեր Էլեկտրիկ» ընկերությունը հիմնադրվել է 1836 թվականին Էժեն և Ադոլֆ Շնեյդեր եղբայրներից՝ «Կրյոզո» (Le Creusot) պողպատաձուլական և դարբնոցային ընկերության գնման միջոցով, որը 1782 թվականից ի վեր արդյունաբերական սարքավորումներ էր արտադրում Լե Կրյոզո քաղաքում։ Ընկերությունը ստացել է «Շնեյդեր եղբայրներ և ընկ.» (Schneider frères et Cie) անվանումը. եղբայրներն իրականացրել են արտադրամասերի արդիականացում՝ ներդնելով անգլիական մեքենաներ և մեքենայացնելով արտադրությունը։ Ադոլֆ Շնեյդերի մահից հետո ընկերությունը վերանվանվել է «Շնեյդեր և ընկ.» (Schneider et Cie)։ 1838 թվականին ընկրությունը թողարկել է առաջին ֆրանսիական շոգեքարշը։ Հիմնադրման պահից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը ընկերությունը հիմնականում զբաղվոել է սպառազինության արտադրությամբ՝ ինչպես Ֆրանսիայի բանակի, այնպես էլ արտահանման համար։ Մասնավորապես, նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Ռուսական կայսրության բազմաթիվ հրետանային զենքեր կա՛մ մշակվել և պատրաստվել էին «Schneider»-ի գործարաններում՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչության Գլխավոր հրետանային վարչության (ԳՀՎ) պատվերով, կա՛մ հայրենական ձեռնարկություններում՝ ֆիրմայի արտոնագրով (լիցենզիայով)։ 1897-1899 թվականներին ընկերությունը պայմանագիր է կնքել Պուտիլովյան գործարանի հետ՝ արագաձիգ հրետանու տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ, և հետագայում նրան էր փոխանցում իր զենքերի արտադրության արտոնագրերը։
1929 թվականի դրությամբ «Կրեզո-Շնեյդեր»-ը Չեխոսլովակիայում վերահսկում էր «Շկոդա» (Škoda) ֆիրման[17]։ 1939 թվականի դրությամբ «Schneider»-ի շահերի ոլորտը ներառում էր արդյունաբերական և էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությունը, նավաշինությունը, մետալուրգիան, օգտակար հանածոների արդյունահանումը, ինչպես նաև սեփական բանկը՝ «Union Européenne Industrielle et Financière»-ը։ 1942 թվականից մինչև 1960 թվականը խումբը գլխավորել է Շարլ Շնեյդերը՝ ընտանիքի վերջին ներկայացուցիչը ղեկավարության կազմում։ 1949 թվականին նրա կողմից իրականացվել է խմբի վերակազմավորում, ինչի արդյունքում ձևավորվել է երեք խոշոր դուստր կառույց էլեկտրատեխնիկայի, արդյունաբերական արտադրության և շինարարության ոլորտներում։ Թեև Ֆրանսիայի կառավարությունը մնում էր խմբի խոշորագույն հաճախորդը, մեկնարկել է արտահանման ծավալների ավելացումը և արտասահմանյան ձեռնարկությունների հիմնումը[18][19]։
1960-ական թվականներին մեկնարկել է գործընկերությունը բելգիական «Empain» արդյունաբերական խմբի հետ, որը հիմնադրվել էր 1881 թվականին Էդուարդ Էմպենի կողմից։ 1969 թվականին երկու խմբերը ստեղծել են «Empain-Schneider» ընդհանուր հոլդինգային ընկերությունը։
1970 թվականին ձեռք է բերել «FAMH» պողպատաձուլական ընկերությունը, 1972 թվականին՝ «Spie Batignolles» շինարարական ընկերությունը, իսկ 1975 թվականին՝ արդյունաբերական անջատիչների արտադրող «Merlin Gerin» ընկերությունը։ 1976 թվականին հետ է գնվել «Westinghouse Electric»-ի բաժնեմասը «Framatome» համատեղ ձեռնարկությունում, որը ստեղծվել էր 1958 թվականին ատոմային էլեկտրակայանների կառուցման համար։ 1980 թվականին Էմպեն ընտանիքի հետ գործընկերությունը դադարեցվել է, և խումբը սկսել է կոչվել «Schneider S.A.»[18]։
1982 թվականին Ֆրանսուա Միտտերանի կառավարությունը ազգայնացրել է Ֆրանսիայի բոլոր խոշոր բանկերը, ներառյալ «Schneider S.A.» խմբի կազմում գտնվող բանկը։ 1981-1987 թվականների ընթացքում վաճառվել են մի շարք ակտիվներ, այդ թվում՝ պողպատաձուլական և նավաշինական ձեռնարկությունները. «Schneider»-ի համար հիմնական ուղղություններ են դարձել էլեկտրատեխնիկական սարքավորումները, շինարարությունը և արդյունաբերական ենթակառուցվածքները։ Կլխավոր դուստր ընկերություններն էին՝ «Spie Batignolles»-ը (հասույթի 55%-ը), «Merlin Gerin»-ը (31%-ը) և «Jeumont-Schneider Industries»-ը (14%-ը), ընդ որում՝ հասույթի ավելի քան 40%-ը ապահովում էին արտասահմանյան գործառնությունները։ 1980-ականների վերջին խումբը ձեռնամուխ է եղել այլ ընկերությունների ձեռք բերմանը. առաջինը 1988 թվականին դարձել է «Telemecanique»-ը, որին հաջորդել են ամերիկյան «Federal Power» (1990 թվական, էլեկտրաբաշխիչ սարքավորումներ) և «Square D Company» (1991 թվական, 2,23 միլիարդ դոլարով) ընկերությունների գնումները։ 1994 թվականին «Square D»-ն, «Merlin Gerin»-ը և «Telemecanique»-ը միավորվել են «Schneider Electric» ընկերության մեջ, որն էլ դարձել է «Schneider S.A.»-ի հիմնական դուստր կառույցը[18]։ 1997 թվականին «Spie Batignolles»-ը վաճառվել է բրիտանական «AMEC» շինարարական ընկերությանը[20]։
2000-ական թվականների առանցքային իրադարձությունը հանդիսացել է հաշվողական տեխնիկայի համար անխափան սնուցման համակարգերի խոշորագույն արտադրողի՝ «American Power Conversion» ընկերության ձեռքբերումը. 6,1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը կայացել է 2007 թվականին[21]։
2017 թվականին գնվել է բրիտանական «Aveva» ընկերության 60 տոկոս բաժնեմասը, իսկ 2023 թվականին այդ բաժնեմասը հասցվել է 100%-ի։ 2018 թվականին գնվել են հնդկական «Larsen & Toubro» ընկերության ակտիվների մի մասը՝ էլեկտրատեխնիկայի և արտադրության ավտոմատացման ոլորտում։ 2020 թվականին ձեռք է բերվել ծրագրային ապահովման գերմանական մշակող «RIB Software» ընկերությունը[22]։
2021 թվականի հունվարին «Corporate Knights» հետազոտական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենասոցիալապես պատասխանատու ընկերությունների վարկանիշային աղյուսակի իր տարբերակը։ Այն գլխավորել է ֆրանսիական «Schneider Electric»-ը, որը մեկ տարի առաջ զբաղեցրել է 29-րդ տեղը[23]։
Սեփականատերեր և կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի վերջին խոշորագույն բաժնետերերի թվում էին BlackRock-ը (7.3%), Sun Life Financial-ը (6.8%), աշխատակիցները (3.8%), իսկ գանձապետական բաժնետոմսերը կազմում էին 2.1%-ը։
- Ժան-Պասկալ Տրիկուարը (Jean-Pascal Tricoire, ծնվել է 1963 թվականին) տնօրենների խորհրդի նախագահն է 2013 թվականից, իսկ 2006-ից մինչև 2023 թվականը՝ նաև գլխավոր գործադիր տնօրեն։
- Պետեր Հերվեկը (Peter Herweck, ծնվել է 1966 թվականին) գլխավոր գործադիր տնօրենն է (CEO) 2023 թվականից, ընկերությունում է 2016 թվականից, իսկ մինչ այդ աշխատել է «Siemens»-ում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորպորացիայի կազմի մեջ են մտնում մի քանի կլանված ընկերությունների ակտիվներ, որոնցից խոշորագույններն են՝ «American Power Conversion»-ը, «Merlin Gerin»-ը, «Square D»-ն, «Telemecanique»-ը։ Մի շարք արտադրանքների գծերի համար պահպանվել են սկզբնական ապրանքանիշերը (օրինակ՝ «APC by Schneider Electric», «Square D by Schneider Electric»)։
2023 թվականի հասույթը կազմել է 35,9 միլիարդ եվրո, դրա բաշխումն ըստ տարածաշրջանների՝ Հյուսիսային Ամերիկա - 34%, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան - 28%, Արևմտյան Եվրոպա - 25% (որից Ֆրանսիան-6%), այլ տարածաշրջաններ - 13%[24]:
Բաժանմունքները 2023 թվականի դրությամբ[24]․
- Էներգետիկա․ շենքերի, տվյալների մշակման կենտրոնների (դատա-կենտրոնների), արդյունաբերական ձեռնարկությունների և ենթակառուցվածքային օբյեկտների համար էներգետիկ սարքավորումների արտադրություն, հասույթի 79%-ը,
- Արտադրության ավտոմատացում․ արտադրության ավտոմատացման սարքավորումների արտադրություն, հասույթի 21%-ը։
Schneider Electric-ը Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում իրավաբանական անձը «Շնայդեր Էլեկտրիկ» բաժնետիրական ընկերությունն է, որը կառավարում է երեք գործարան՝ «ԷլեկտրաՄոնոբլոկ» (ՍԵԶԵՄ) (Սանկտ Պետերբուրգ) և «Պոտենցիալ» ՓԲԸ (Կոզմոդեմյանսկ), «Էլեկտրաշիֆ» ընկերությունների խումբ - TM Սամարա[25]։
Ռուսաստանում ընկերության առաջին նախագիծն իրականացվել է 1974 թվականին Կույբիշևի նավթավերամշակման գործարանում։ 1980-ական թվականներին ֆիրման էլեկտրատեխնիկական սարքավորումներ էր մատակարարում «Ուրենգոյ - Պոմարի - Ուժգորոդ» մայրուղային արտահանման գազատարի ճնշակային (կոմպրեսորային) կայանների համար։
2008 թվականից Կազանում գործում էր Schneider Electric գործարանը։ Ձեռնարկությունում աշխատում էր երկու գիծ. մեկը՝ SM6 սերիայի օդային մեկուսացմամբ և էլեգազային ստացիոնար կամ դուրսբերովի կոմուտացիոն ապարատներով մետաղական կորպուսներում բարձր լարման մոդուլային բջիջների հավաքման, մյուսը՝ բարձր լարման Premset բջիջների նոր շարքի հավաքման համար։ 2015 թվականին «Schneider Electric» ընկերությունը էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությունը Կազանից տեղափոխել է Եկատերինբուրգ։ 2017 թվականի կեսերին Եկատերինբուրգի «Շնեյդեր էլեկտրիկ Ուրալ» գործարանը դադարեցրել է իր աշխատանքը[26]։
2010 թվականին Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի Կոմունար քաղաքում բացվել է «Schneider Electric»-ի գործարանը՝ RM6 սերիայի էլեգազային մեկուսացմամբ կոմպակտ բաշխիչ սարքերի արտադրության համար։ 2010 թվականին կորպորացիան ձեռք է բերել Սամարայի «Էլեկտրոշչիտ» գործարանի բաժնետոմսերի 50%-ը[27], իսկ 2013 թվականի մարտին ձեռնարկության կապիտալում իր բաժնեմասը հասցրել է 100%-ի[25]։ Նույն՝ 2010 թվականին ընկերությունը փակել է Օրենբուրգի մարզում գտնվող և նախկինում իրեն պատկանող «Ուրալէլեկտրոկոնտակտոր» գործարանը և այն վաճառել է «Ուրալսկայա էլեկտրոտեխնիկա» ընկերությանը[28]։
2014 թվականի հունվարին կորպորացիան ավարտել է «Ալստոմ Գրիդ» ՓԲԸ-ի Եկատերինբուրգի մասնաճյուղի գործարանի ակտիվների, ներառյալ անշարժ գույքի և արտադրական սարքավորումների ձեռքբերման գործարքը՝ այն վերակազմավորելով «Շնեյդեր Էլեկտրիկ Ուրալ» գործարանի, որտեղ թողարկվում է ցածր և միջին լարման էլեկտրաէներգիայի բաշխման համար նախատեսված էլեկտրատեխնիկական սարքավորումներ[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 SIRENE (ֆր.)
- ↑ https://www.se.com/ww/en/about-us/legal/legal-information.jsp
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/schneider-electric?rid=46302264606-44
- ↑ https://www.se.com/ww/en/about-us/company-profile/corporate-governance/
- 1 2 20th Century Press Archives — 1908.
- 1 2 Schneider Electric 2021 Universal Registration Document
- ↑ https://www.se.com/ww/fr/assets/342/document/453165/communique-t4-2023.pdf — 2024.
- ↑ https://www.se.com/us/en/
- ↑ https://www.se.com/au/en/
- ↑ https://www.se.com/de/de/
- ↑ https://www.se.com/ca/en/
- ↑ https://www.se.com/uk/en/
- ↑ https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
- ↑ https://zigbeealliance.org/members/
- ↑ https://www.wirelesspowerconsortium.com/members/18997
- ↑ SCHNEIDER ELECTRIC SE — Euronext.
- ↑ И. А. Халепский, Начальник УММ РККА, «Отчёт начальника УММ в РВС СССР о заграничной командировке» 6 июня 1930 года.
- 1 2 3 «Schneider S.A. -- Company History» (անգլերեն). International Directory of Company Histories, Vol. 18. St. James Press. 1997. Արխիվացված օրիգինալից 2024-02-20-ին. Վերցված է 2024-02-20-ին.
- ↑ Catherine Vuillermot (2004). «The Schneider Network during the Presidency of Charles Schneider, 1942-1960» (PDF) (անգլերեն). Business and Economic History On-Line. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2024-02-20-ին.
- ↑ «Amec firmly in Europe with pounds 40m Spie buy» (անգլերեն). The Independent. 1996-12-21. Արխիվացված է օրիգինալից 2022-05-24-ին. Վերցված է 2024-02-20-ին.
- ↑ «Schneider Buys APC for $6.1 Billion» (անգլերեն). Informa USA, Inc. 2006-10-30. Արխիվացված օրիգինալից 2023-01-31-ին. Վերցված է 2024-02-20-ին.
- ↑ «Schneider Electric a finalisé le rachat de RIB Software» (անգլերեն). Les Echos Investir. 2020-07-10. Արխիվացված օրիգինալից 2024-02-20-ին. Վերցված է 2024-02-20-ին.
- ↑ «Schneider Electric возглавила рейтинг самых социально ответственных компаний мира». Коммерсантъ (ռուսերեն). 2021-01-25. Արխիվացված օրիգինալից 2021-01-25-ին. Վերցված է 2021-01-25-ին.
- 1 2 «Financial Report 2023» (PDF) (անգլերեն). Schneider Electric S.E. Արխիվացված (PDF) օրիգինալից 2024-02-20-ին. Վերցված է 2024-02-20-ին.
- 1 2 «Schneider Electric acquires 100% ownership of Electroshield – TM Samara, transforming Russia into a key market for the Group». 2013-03-28. Արխիվացված օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 2022-05-18-ին.
- ↑ «Schneider Electric закрывает переехавший из Казани в Екатеринбург завод» (ռուսերեն). Реальное время. 2016-12-21. Արխիվացված օրիգինալից 2024-04-20-ին. Վերցված է 2024-02-20-ին.
- ↑ «Schneider Electric reached an agreement to acquire 50% of Electroshield – TM Samara, and strengthens its position in medium voltage and in Russia». // .schneider-electric.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին. Վերցված է 2011-04-08-ին.
- ↑ «Уральская электротехника: Главная». // uralelektro.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին. Վերցված է 2012-03-04-ին.
- ↑ «Сайт завода». Արխիվացված օրիգինալից 2016-04-10-ին. Վերցված է 2016-03-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Schneider Electric» հոդվածին։ |
| ||||||||||