Գլոբալ պայքարի արդյունքում աշխարհում ծխողների թիվը շարունակաբար նվազում է. Ի՞նչ են փաստում թվերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ծխախոտի օգտագործումը վտանգավոր է առողջության համար։ Այս նախազգուշացումը կարելի է տեսնել գրեթե ամենուր։ 


Մեծ Բրիտանիայում ցանկանում են ստեղծել «առանց ծխախոտի սերունդ»


Տասնյակ տարիների ընթացքում ծխելու դեմ տարվող պայքարը տվել է իր արդյունքները, ինչի մասին են վկայում վերջին վիճակագրական տվյալները և 2030 թ. կանխատեսումները.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ դեռևս 2000 թ. աշխարհում ծխողների թվաքանակը կազմում էր 1․4 մլրդ մարդ։ Տասը տարի անց՝ 2010 թ․, ծխողների թվաքանակը նվազել է և հաստատվել 1․3 մլրդ մարդ մակարդակում։

Հաջորդ տասնամյակում՝ 2020 թ․, ցուցանիշը կրկին կրճատվել է մինչև 1․26 մլրդ մարդ։ Վերջապես, կանխատեսումների համաձայն, 2030 թ․ ծխողների գլոբալ թվաքանակը նորից կնվազի՝ հաստատվելով 1․19 մլրդ մարդ մակարդակում։

Այս թվերը վկայում են, որ համաշխարհային մակարդակով ծխախոտի օգտագործման դեմ պայքարը շարունակաբար տալիս է իր արդյունքները, և առաջիկա տարիներին նույնպես ծխողների թիվը կշարունակի նվազել։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով