Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի դրան հասնելու անազնիվ միջոցները. Հաջողակ Մտքեր

1 Min Read
  • Մեր վաղվա պլանների իրականացման միակ խոչընդոտը կարող են լինել մեր այսօրվա կասկածները:
  • Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:
  • Մի երազեք մանրուքների մասին, այդպիսի երազանքները չեն հուզում մարդկանց սրտերը:
  • Հետևեք ձեր երազանքին, ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա: Անկախ այն բանից՝ ծե՞ր եք, թե՞ երիտասարդ, դուք պետք է իրականություն դարձնեք ձեր ամենախիզախ երազանքները: Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է:
  • Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անազնիվ միջոցները:
  • Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որպեսզի քո երազանքները ի կատար ածվեն:
  • Մեզ պետք են մարդիկ, ովքեր կերազեն մի բանի մասին, որը դեռ չի եղել:
  • Մի լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու իբր ինչ-որ բան չես կարող: Նույնիսկ ինձ: Հասկացա՞ր: Եթե ունես երազանք՝ պահպանիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կպնդեն, որ դու նույնպես չես կարող: Նպատակ ես դրել՝ հասիր դրան: Եվ վերջ:
  • Գնացեք և արարեք, դուք միշտ ժամանակ կունենաք արդարանալու հետագայում:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով