Electric Fields
| Electric Fields | |
|---|---|
| Ժանրեր | ժողովրդական երաժշտություն, էլեկտրոնային երաժշտություն և սոուլ |
| Կայք | electricfieldsmusic.com.au |
Electric Fields, ավստրալական էլեկտրոնային երաժշտական դուետ, որը կազմված է վոկալիստ Զաակարայ Ֆիլդինգից և ստեղնաշարահար ու պրոդյուսեր Մայքլ Ռոսից։ Խումբը համատեղում է ժամանակակից էլեկտրոնային սոուլ երաժշտությունը աբորիգենական մշակութային տարրերի հետ և կատարում երգեր պիտյանտյատյարա, յանկունիտյատյարա և անգլերեն լեզուներով։ Նրանք ներկայացրել են Ավստրալիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «One Milkali (One Blood)» երգով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաակարայ Ֆիլդինգը 2011 թվականին մասնակցել է «The X Factor Australia» հեռուստաշոուի երրորդ եթերաշրջանի լսումներին՝ կատարելով Թրեյսի Չեփմենի «Talkin Bout a Revolution» երգը։ 2013 թվականին Մայքլ Ռոսը մասնակցել է նույն շոուի հինգերորդ եթերաշրջանի լսումներին՝ կատարելով Ֆիլ Քոլինզի «You Can't Hurry Love» երգը։
Electric Fields անունով դուետը ձևավորվել է 2015 թվականին։ Նրանց երաժշտությունը ներառում է փոփ, սոուլ և էլեկտրոնային երաժշտության տարրեր[2]։
2016 թվականի հունիսին խումբը թողարկել է իր առաջին մինի-ալբոմը՝ Inma-ն, որի անվանումը ծագում է անանգու կանանց մշակութային արարողության անվանումից[3]։
Նույն թվականին Electric Fields-ը ստացել է Emily Burrows Award մրցանակը, որը շնորհվում է Հարավային Ավստրալիայի հեռանկարային երաժշտական կատարողներին[4]։
2017 թվականին խումբը ճանաչվել է տարվա լավագույն նոր տաղանդ[5]։
2018 թվականին Electric Fields-ը հայտարարվել է որպես «Eurovision – Australia Decides» ազգային ընտրության մասնակից՝ Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում Ավստրալիան ներկայացնելու համար[5]։ Խումբը մասնակցել է «2000 and Whatever» երգով և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը[6]։
2020 թվականին դուետը նորվեգական KEiiNO խմբի հետ թողարկել է «Would I Lie» համատեղ երգը[7]։
2021 թվականին Electric Fields-ը կնքել է համաշխարհային պայմանագիր Warner Music Australia ընկերության հետ և թողարկել «Gold Energy» սինգլը[8]։
2022 թվականին խումբը ներկայացրել է «Catastrophe» երգը[9]։
2023 թվականին Electric Fields-ը թողարկել է «We The People» երգը, որը դարձել է WorldPride փառատոնի պաշտոնական երաժշտական թեման[10]։
2024 թվականի մարտի 5-ին հայտարարվել է, որ Electric Fields-ը կներկայացնի Ավստրալիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «One Milkali (One Blood)» երգով, որի բառերի մի մասը գրված է յանկունիտյատյարա լեզվով[11]։
2024 թվականի մայիսի 7-ին խումբը հանդես է եկել մրցույթի առաջին կիսաեզրափակչում, սակայն չի կարողացել դուրս գալ եզրափակիչ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Electric Fields to represent Australia in Malmö». eurovision.tv (անգլերեն). 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-05-ին. Վերցված է 2024-03-09-ին.
- ↑ «Electric Fields: Don't try putting us in a box». Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2019-02-02-ին. Վերցված է 2024-12-09-ին.
- ↑ «IY2019: Saving language through Dreaming story». Department of Infrastructure, Transport, Regional Development and Communications. Արխիվացված օրիգինալից 2020-04-03-ին. Վերցված է 2024-12-09-ին.
- ↑ «Emily Burrows Award recipients hit WOMADelaide». APRA Amcos. Արխիվացված է օրիգինալից 2019-02-02-ին.
- 1 2 «Electric Fields to compete for Eurovision place». SBS. Արխիվացված օրիգինալից 2022-08-16-ին. Վերցված է 2024-12-09-ին.
- ↑ «Kate Miller-Heidke reigns supreme at Australia Decides». Aussievision. Արխիվացված օրիգինալից 2019-07-20-ին. Վերցված է 2024-12-09-ին.
- ↑ «KEiiNO & Electric Fields release "Would I Lie"». ESC Xtra. Արխիվացված օրիգինալից 2020-05-12-ին. Վերցված է 2024-12-09-ին.
- ↑ Langford, Jackson (2021-11-18). «Electric Fields sign global deal with Warner Music Australia». The Music Network. Արխիվացված օրիգինալից 2021-11-19-ին. Վերցված է 2021-11-20-ին.
- ↑ «Listen to Electric Fields' brooding new song "Catastrophe"». NME. 2022-03-18. Արխիվացված օրիգինալից 2022-03-20-ին. Վերցված է 2022-03-20-ին.
- ↑ Ellie Robinson. «Electric Fields share official WorldPride theme song 'We The People'». NME. Արխիվացված օրիգինալից 2023-02-24-ին. Վերցված է 2024-12-09-ին.
- ↑ Jeffery, Yasmin. «Eurovision 2024: Electric Fields to represent Australia at the song contest with One Milkali (One Blood)». ABC News. Արխիվացված օրիգինալից 2024-03-07-ին. Վերցված է 2024-12-09-ին.
- ↑ «Eurovision 2024 Semi-final 1 Results». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-09-ին.