Մեր մարդիկ
Մեր մարդիկ
Մարդիկ՝ մեր գերակա արժեքը
Կենտրոնական բանկի ամենամեծ ուժը մեր աշխատակիցներն են։ Նրանք իրականություն են դարձնում մեր տեսլականն ու ռազմավարական նպատակները, և առաջնորդում են համարձակ ծրագրերը՝ միտված հանրային բարեկեցությանը։ Մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա աճել, զարգանալ և ունենալ իր ներդրումը։
Թիմային մշակույթ
Մեր աշխատանքային մշակույթը խթանում է գիտելիքի փոխանակումը, շարունակական ուսուցումը և փոխադարձ աջակցությունը։ Մեզ համար կարևոր է, որ մեր թիմակիցները ընդունեն մեր արժեքները և նպաստեն հասարակական բարիքի ապահովմանը։
Աշխատանքը ԿԲ-ում
Ինչու ընտրել Կենտրոնական բանկը
Կենտրոնական բանկը նախընտրելի գործատու է ինչպես փորձառու մասնագետների, այնպես էլ կարիերան նոր սկսողների համար։ Աշխատանքը ԿԲ-ում դիտարկվում է որպես առաքելություն՝ ուղղված երկրի տնտեսական կայունությանն ու զարգացմանը։
Մենք առաջարկում ենք․
- Մասնագիտական աճի և առաջընթացի հնարավորություններ
- Գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ
- Շարունակական ուսուցում և վերապատրաստում
- Գործընկերային և աջակցող թիմային մթնոլորտ
Ինչպե՞ս միանալ Մեզ
Թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ մեր կայքում, ինչպես նաև Staff.am, LinkedIn հարթակներում։ Կարող եք միանալ մեզ՝ թե՛ որպես փորձառու մասնագետ, թե՛ որպես երիտասարդ մասնագետ, ով պատրաստ է սկսելու իր կարիերան բարձր պատասխանատվություն պահանջող միջավայրում։
Ընտրության գործընթաց
Մեր հավաքագրման գործընթացը ներառում է մի քանի փուլ՝
- Դիմումի ուղարկում և նախնական ընտրություն
- Առցանց հարցազրույց՝ ՄՌԿ մասնագետի հետ
- Մասնագիտական հարցազրույց կամ առաջադրանքի քննարկում
- Ամփոփիչ հարցազրույց
- Անվտանգության ստուգում և անձնական թեստեր
Բոլոր փուլերում մենք գնահատում ենք թեկնածուի մասնագիտական և անձնական ներուժը՝ հավասար հնարավորություններ ապահովելով բոլորի համար։
Երիտասարդ մասնագետների ծրագիր
Այս ծրագիրը նախատեսված է հավակնոտ ու հեռանկարային երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ ԿԲ գործունեության մեջ։ Ծրագիրը ներառում է․
- Աշխատանք տարբեր ստորաբաժանումներում
- Մենթորություն և մասնագիտական աջակցություն
- Հետազոտական և վերլուծական նախագծեր
- Մասնագիտական աճի անհատական ուղի
📌 Ծրագրի մասին մանրամասներին կարող եք հետևել մեր կայքում, երբ հայտարարվում է գրանցման նոր փուլ։
Պրակտիկայի հնարավորություններ
ԿԲ-ն առաջարկում է 3 տեսակի պրակտիկա՝
- Նախադիպլոմային պրակտիկա
- Հետազոտական պրակտիկա
- Մասնագիտական / Աշխատանքային պրակտիկա
Պրակտիկաները կազմակերպվում են տեղական և միջազգային բուհերի ուսանողների համար՝ առավելագույնը 2 ամիս տևողությամբ։ Տաղանդավոր փորձնակների տվյալները պահպանվում են տաղանդների շտեմարանում՝ հետագա համագործակցության նպատակով։
Ամառային պրակտիկայի ծրագիր
Յուրաքանչյուր ամառ ԿԲ-ը հյուրընկալում է ուսանողների աշխարհի առաջատար համալսարաններից։ Նրանք իրականացնում են հետազոտություններ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում՝ ներկայացնելով արդյունքները ԿԲ խորհրդին։
📩 Դիմումները ընդունվում են գարնան սկզբին։ Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը՝ hrm@cba.am հասցեին։
Ավարտական / Ուսումնական պրակտիկա
Ուսանողները, ովքեր ունեն ԿԲ գործունեությանը համընկնող դիպլոմային թեմա, կարող են անցնել պրակտիկայի՝ համալսարանների հետ համագործակցությամբ։ Առաջարկում ենք նաև ինքնուրույն նախաձեռնությամբ ներգրավվելու հնարավորություն՝ գիտելիքները պրակտիկայում կիրառելու նպատակով։
Կապ մեզ հետ
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել մեզ hrm@cba.am էլեկտրոնային հասցեով, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ
- Վերահսկող-ակտուար/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժին Մենք փնտրում ենք վերլուծական մտածողությամբ, պատասխանատու և նախաձեռնող վերահսկողի, ով պատասխանատու կլինի ապահովագրական ընկերությունների ռիսկերի, տեխնիկական պահուստների, սակագնային քաղաքականության և ակտուարական մոդելների ուսումնասիրության, ինչպես նաև դրանց արդյունավետության գնահատման համար։ 19.05.2026 - 02.06.2026
- Մեթոդաբան/Ֆինանսական համակարգերի կայունության և կարգավորման դեպարտամենտ/Վճարահաշվարկային համակարգի կարգավորման բաժին ՀՀ կենտրոնական բանկը փնտրում է վերլուծական մտածողությամբ, նախաձեռնող և ապագային միտված մասնագետի, ով կմասնակցի Հայաստանի վճարային համակարգի և ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման կարգավորմանը։ 18.05.2026 - 01.06.2026
- Կիբերանվտանգության կառավարիչ/Կիբերանվտանգության բաժին/ ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն Մենք փնտրում ենք կիբերանվտանգության կառավարիչ, ով պատասխանատու կլինի ՀՀ ԿԲ-ի կիբեր-միջադեպերի հակազդման, դրանց վերլուծության, հակազդման և կանխարգելման միջոցառումների մշակման և իրականացման համար։ 13.05.2026 - 13.06.2026
- Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման մասնագետ/Տեղեկատվական և կիբերանվտանգության վարչություն Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման մասնագետ Կենտրոնական բանկի ՏՏ թիմին միանալու համար: 13.05.2026 - 23.06.2026
- Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բաժնի պետ/ Տեղեկատվական և կիբերանվտանգության վարչություն Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բաժնի ղեկավար, ով պատասխանատու կլինի բաժնի ռազմավարական ուղղությունների իրականացման և գործառնական կառավարման համար: 13.05.2026 - 13.06.2026
- Մեթոդաբան-իրավախորհրդատու/Ֆինանսական դիտարկումների կենտրոն/Իրավական ապահովման բաժին Մենք փնտրում ենք Մեթոդաբան-իրավախորհրդատու, ով պատասխանատու կլինի փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ) դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար: 12.05.2026 - 26.05.2026
- Ռիսկերի կառավարիչ /Ռիսկերի կառավարման կենտրոն Մենք փնտրում ենք Ռիսկերի կառավարիչ, ով պատասխանատու կլինի Կենտրոնական բանկում ոչ ֆինանսական ռիսկերի կառավարմանն աջակցման համար՝ դրանց ժամանակին բացահայտման, գնահատման, կառավարման, մոնիթորինգի և հաղորդակցման նպատակով: 24.03.2026 - 21.04.2026
- Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բաժնի պետ/ Տեղեկատվական և կիբերանվտանգության վարչություն Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բաժնի ղեկավար, ով պատասխանատու կլինի բաժնի ռազմավարական ուղղությունների իրականացման և գործառնական կառավարման համար: 30.03.2026 - 30.04.2026
- Տեղեկատվական համակարգերի մասնագետ/Տեղեկատվական համակարգի մշակման և զարգացման բաժին/Ֆինանսական դիտարկումների կենտրոն Մենք փնտրում ենք Տեղեկատվական համակարգերի մասնագետ, ով պատասխանատու կլինի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության պահանջներից բխող գործառույթների ապահովման շրջանակներում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի ադմինիստրավորման, սպասարկման և զարգացման համար, դրանց անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: 06.04.2026 - 20.04.2026
- Համակարգերի ադմինիստրատոր/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/ՏՏ համակարգերի սպասարկման ծառայություն Մենք փնտրում ենք Համակարգերի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի տեղեկատվական կիրառական համակարգերի ներդրման, զարգացման, կառավարման և անխափան աշխատանքի ապահովման համար: 06.04.2026 - 20.04.2026
- Սերվերային ենթակառուցվածքի ադմինիստրատոր/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/Սերվերային ենթակառուցվածքի կառավարման բաժին Մենք փնտրում ենք Սերվերային ենթակառուցվածքի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի սերվերների, ցանցային համակարգի, ՏՏ ծառայությունների անխափան աշխատանքի ապահովման համար: 06.04.2026 - 20.04.2026
- Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության վարչություն/Բանկերի պրուդենցիալ վերահսկողության ծառայություն Մենք փնտրում ենք վերահսկող, ով պատասխանատու կլինի ՀՀ առևտրային բանկերում մնացորդային ռիսկերի ընդունելի մակարդակի ապահովման համար՝ հիմնված միջազգային լավագույն փորձի և ԿԲ ռազմավարության վրա: 06.04.2026 - 21.04.2026
- Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման ծառայություն Մենք փնտրում ենք վերահսկող, ով պատասխանատու կլինի Ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման ծրագրերի կազմման, վաղ միջամտության փուլում գտնվող ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական վիճակի գնահատման և վերակառուցման գործընթացների նախապատրաստման համար: 08.04.2026 - 22.04.2026
- Անձնակազմի հաշվառման մասնագետ/ Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն/ Անձնակազմի հաշվառման և սպասարկման բաժին Մենք փնտրում ենք Անձնակազմի հաշվառման մասնագետ, ով պատասխանատու կլինի Կենտրոնական բանկի անձնակազմի հաշվառման գործընթացի արդյունավետ իրականացման համար: 09.04.2026 - 23.04.2026
- Վերահսկող/Միկրոֆինանսական կազմակերպությունների և գործարար վարվելակերպի վերահսկողության վարչություն/Գործարար վարվելակերպի վերահսկողության բաժին Մենք փնտրում ենք Վերահսկող, ով պատասխանատու կլինի Ֆինանսական կազմակերպություններում գործարար վարվելակերպի վերահսկողության իրականացման համար: 13.03.2026 - 27.03.2026
- Բիզնես վերլուծաբան/Ռազմավարության և կառավարման դեպարտամենտ/Բիզնես վերլուծությունների բաժին Մենք փնտրում ենք բիզնես վերլուծաբան, ով պատասխանատու կլինի առկա գործընթացների բացահայտման, դրանց արդյունավետության գնահատման, մոդելավորման, փոփոխությունների համար անհրաժեշտ գործողությունների պլանավորման համար: Համագործակցությունը հնարավոր է նաև ոչ լրիվ դրույքով։ 17.03.2026 - 31.03.2026
- Գործընթացների անընդհատության կառավարման մասնագետ/Կորպորատիվ ծառայությունների տնօրինություն/Գործընթացների անընդհատության կառավարման խումբ Մենք փնտրում ենք նոր թիմակից Կենտրոնական բանկի Գործընթացների անընդհատության կառավարման թիմին միանալու համար: Մեր իդեալական թեկնածուն պետք է ունենա վերլուծական մտածելակերպ, հաղորդակցման և կազմակերպչական լավ հմտություններ: 26.02.2026 - 12.03.2026
- Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բաժնի պետ/ Տեղեկատվական և կիբերանվտանգության վարչություն Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման բաժնի ղեկավար, ով պատասխանատու կլինի բաժնի ռազմավարական ուղղությունների իրականացման և գործառնական կառավարման համար: 26.02.2026 - 26.03.2026
- Գործընթացների անընդհատության կառավարման մասնագետ/Կորպորատիվ ծառայությունների տնօրինություն/Գործընթացների անընդհատության կառավարման խումբ Մենք փնտրում ենք նոր թիմակից Կենտրոնական բանկի Գործընթացների անընդհատության կառավարման թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի ՀՀ Կենտրոնական բանկում գործընթացների անընդհատության կառավարման համակարգի ներդրման և կառավարման շրջանակներում ՏՏ աղետներից վերականգնման (IT Disaster Recovery) պլանավորման գործառույթի իրականացման համար: 26.02.2026 - 12.03.2026
- Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման մասնագետ/Տեղեկատվական և կիբերանվտանգության վարչություն Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման մասնագետ Կենտրոնական բանկի ՏՏ թիմին միանալու համար: 23.02.2026 - 23.03.2026
- Կիբերանվտանգության ադմինիստրատոր/ Կիբերանվտանգության բաժին/ ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն Մենք փնտրում ենք կիբերանվտանգության ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի ՀՀ ԿԲ-ի կիբեր-միջադեպերի հակազդման, դրանց վերլուծության, հակազդման և կանխարգելման միջոցառումների մշակման և իրականացման համար։ 23.02.2026 - 23.03.2026
- Միջազգային համագործակցության կոորդինատոր/Ռազմավարության և կառավարման դեպարտամենտ/Միջազգային համագրծակցության բաժին Մենք փնտրում ենք Միջազգային համագործակցության կոորդինատոր, ով պատասխանատու կլինի միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային կառույցների շրջանակներում ֆինանսական համակարգի կարգավորման ոլորտում ինտեգրացիոն գործընթացների և համագործակցության ապահովման ու կոորդինացման համար։ 13.02.2026 - 27.02.2026
- Վերահսկող /Լիցենզավորման և կորպորատիվ ֆինանսների վարչություն/Լիցենզավորման ու գրանցման առաջին բաժին Մենք փնտրում ենք ռազմավարական և վերլուծական մտածողությամբ նոր թիմակից՝ լիցենզավորման և կորպորատիվ ֆինանսների թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, գրանցման գործընթացներն իրականացնելու և գործող օրենսդրության հետ համապատասխանությունն ապահովելու համար: 10.02.2026 - 26.02.2026
- Վերլուծաբան-վերահսկող/Ֆինանսական դիտարկումների կենտրոն/Ռազմավարական վերլուծության և վերահսկողության բաժին Մենք փնտրում ենք Վերլուծաբան-վերահսկող, ով պատասխանատու կլինի ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում ռազմավարական վերլուծությունների իրականացման, ռազմավարության գործողությունների ծրագրերի կազմման, դրա մոնիտորինգի իրականացման, ինչպես նաև որոշ խումբ ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ ռիսկահենք վերահսկողության իրականացման համար։ 10.02.2026 - 26.02.2026
- Վերահսկող/ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժին Մենք փնտրում ենք Վերահսկող, ով կմիանա մեր ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնին և պատասխանատու կլինի ապահովագրական շուկաների մասնակիցների մոտ առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և դրանց կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված միջոցառումների առաջարկման ու ձեռնարկման համար: 12.02.2026 - 26.02.2026
- Դրամարկղային գործառնությունների մասնագետ/Ֆինանսական շուկաների դեպարտամենտ/Դրամարկղային գործառնությունների և վերահաշվարկի բաժին Մենք փնտրում ենք հսկիչ, ով պատասխանատու կլինի ՀՀ կենտրոնական բանկի հաճախորդների դրամարկղային սպասարկման ապահովման համար: 10.02.2026 - 24.02.2026
- Համակարգերի ադմինիստրատոր/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/ՏՏ համակարգերի սպասարկման ծառայություն ենք փնտրում ենք Համակարգերի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի տեղեկատվական կիրառական համակարգերի ներդրման, զարգացման, կառավարման և անխափան աշխատանքի ապահովման համար: 10.02.2026 - 24.02.2026
- Համակարգերի ադմինիստրատոր/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/ՏՏ համակարգերի սպասարկման ծառայություն Մենք փնտրում ենք Համակարգերի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի տեղեկատվական կիրառական համակարգերի ներդրման, զարգացման, կառավարման և անխափան աշխատանքի ապահովման համար: 10.02.2026 - 24.02.2026
- Տնտեսագետ-վիճակագիր/Մակրոտնտեսական դեպարտամենտ/Իրական հատվածի վիճակագրության բաժին Մենք փնտրում ենք տնտեսագետ-վիճակագրի Իրական հատվածի վիճակագրության Դիլիջանի թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի իրական հատվածի մակրոտնտեսական ցուցանիշների տնտեսամաթեմատիկական վերլուծության, ընթացիկ ժամանակահատվածի գնահատումների իրականացման, ինչպես նաև մեծ տվյալների կիրառման մեթոդաբանության կատարելագործման համար։ 03.02.2026 - 17.02.2026
- ՏՏ աուդիտոր/Ներքին աուդիտի վարչություն/Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժին Մենք փնտրում ենք ՏՏ աուդիտոր Ներքին աուդիտի թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի միջազգային ստանդարտների և էթիկայի կանոններին համապատասխան ներքին աուդիտի հանձնառությունների իրականացման համար։ 30.01.2026 - 15.02.2026
- Մեթոդաբան/Ֆինանսական համակարգերի կայունության և կարգավորման դեպարտամենտ/Ապահովագրական համակարգի կարգավորման բաժին Մենք փնտրում ենք Մեթոդաբան, ով պատասխանատու կլինի ապահովագրական շուկայի մասնակիցների գործունեության համար կարգավորման դաշտի ձևավորման և զարգացման համար: 30.01.2026 - 13.02.2026
- Բաժնի պետ/Ռազմավարության և կառավարման դեպարտամենտ/Նախագծերի կառավարման բաժին Մենք փնտրում ենք բաժնի պետ, ով պատասխանատու կլինի բաժնի ռազմավարական ուղղությունների իրականացման և գործառնական կառավարման համար: 30.01.2026 - 13.02.2026
- Նախագծերի կառավարիչ/Ռազմավարության և կառավարման դեպարտամենտ/Նախագծերի կառավարման բաժին Մենք փնտրում ենք նախագծերի ղեկավարի, ով պատասխանատու կլինի ՀՀ ԿԲ խնդիրներին ուղղված նախագծերի նախաձեռնման, պլանավորման, իրականացման, վերահսկման և փակման գործընթացների կառավարման համար: 26.01.2026 - 09.02.2026
- Մեթոդաբան/ Վճարային ծառայությունների և տվյալների կառավարման կենտրոն Մենք փնտրում ենք Մեթոդաբան, ով պատասխանատու կլինի Կենտրոնական բանկում տվյալների կառավարման սկզբունքների, կարգերի և ստանդարտների մշակման և դրանց ներդրման համար: 21.01.2026 - 18.02.2026
- Բիզնես վերլուծաբան/Ռազմավարության և կառավարման դեպարտամենտ/Բիզնես վերլուծությունների բաժին Մենք փնտրում ենք բիզնես վերլուծաբան, ով պատասխանատու կլինի առկա գործընթացների բացահայտման, դրանց արդյունավետության գնահատման, մոդելավորման, փոփոխությունների համար անհրաժեշտ գործողությունների պլանավորման համար: 19.01.2026 - 29.01.2026
- Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման մասնագետ/Տեղեկատվական և կիբերանվտանգության վարչություն Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Տեղեկատվական անվտանգության համակարգի կառավարման մասնագետ Կենտրոնական բանկի ՏՏ թիմին միանալու համար: 19.01.2026 - 13.02.2026
- Կիբերանվտանգության ադմինիստրատոր/ Կիբերանվտանգության բաժին/ ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն Մենք փնտրում ենք կիբերանվտանգության ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի ՀՀ ԿԲ-ի կիբեր-միջադեպերի հակազդման, դրանց վերլուծության, հակազդման և կանխարգելման միջոցառումների մշակման և իրականացման համար։ 19.01.2026 - 13.02.2026
- ՏՏ աուդիտոր/Ներքին աուդիտի վարչություն/Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժին Մենք փնտրում ենք ՏՏ աուդիտոր Ներքին աուդիտի թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի միջազգային ստանդարտների և էթիկայի կանոններին համապատասխան ներքին աուդիտի հանձնառությունների իրականացման համար։ 19.01.2026 - 29.01.2026
- Մեթոդաբան/Ֆինանսական համակարգերի կարգավորման դեպարտամենտ/Վճարահաշվարկային համակարգի կարգավորման բաժին Մենք փնտրում ենք Մեթոդաբան, ով պատասխանատու կլինի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործունեության,կարգավորման դաշտի ձևավորման և զարգացման համար: 13.01.2026 - 23.01.2026
- Թեստավորող-ավտոմատացման ինժեներ/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/Համակարգերի թեստավորման բաժին Մենք փնտրում ենք, մանուալ և ավտոմատ թեստավորման մասնագետ, ով պատասխանատու կլինի մանուալ թեստավորման ,կրկնվող և ռեգրեսիոն թեստավորման ավտոմատացման, ավտոմատացված թեստավորման լուծումների նախագծման, տեղակայման և թեստավորման համար: 13.01.2026 - 26.01.2026
- Վերլուծաբան/Ֆինանսական համակարգերի կայունության և կարգավորման դեպարտամենտ/Ֆինանսական համակարգի վերլուծության բաժին Մենք փնտրում ենք վերլուծաբան, ով պատասխանատու կլինի ՀՀ ֆինանսական համակարգի փաստացի ու հնարավոր զարգացումների վերլուծության, ռիսկերի բացահայտման, մակրո և միկրոպրուդենցիալ քաղաքականությունների արդյունավետության գնահատման ու բարելավմանն ուղղված վերլուծական աշխատանքների իրականացման համար: 13.01.2026 - 26.01.2026
- Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողության բաժին Մենք փնտրում ենք վերահսկող, ով պատասխանատու կլինի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների ֆինանսական վիճակի ուսումնասիրման, դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության համար: 13.01.2026 - 26.01.2026
- Համակարգերի վերլուծաբան-ինտեգրատոր/Թվային լուծումների զարգացման վարչություն/Ծրագրային համակարգերի զարգացման և ներդրման բաժին Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Համակարգերի վերլուծաբան ինտեգրատոր Կենտրոնական բանկի ծրագրային համակարգերի զարգացման և ներդրման թիմին միանալու համար: 10.12.2025 - 23.12.2025
- Ծրագրավորող/Թվային լուծումների զարգացման վարչություն/Ծրագրավորման և ավտոմատացման բաժին Մենք փնտրում ենք Ծրագրավորող, ով պատասխանատու կլինի ՀՀ կենտրոնական բանկում ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման, մշակման, ներդրման և շարունակական զարգացման համար: 02.12.2025 - 15.12.2025
- Ծրագրավորող/Թվային լուծումների զարգացման վարչություն/Ծրագրավորման և ավտոմատացման բաժին Մենք փնտրում ենք Ծրագրավորող, ով պատասխանատու կլինի ՀՀ կենտրոնական բանկում ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման, մշակման, ներդրման և շարունակական զարգացման համար: 02.12.2025 - 15.12.2025
- Ֆինանսական վերլուծաբան/Ֆինանսական տնօրինություն/Ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների բաժին Մենք փնտրում ենք Ֆինանսական վերլուծաբան, ով պատասխանատու կլինի ՀՀ կենտրոնական բանկի տարեկան և եռամսյակային համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության համար: 02.12.2025 - 15.12.2025
- Օգնական/Ռազմավարության և կառավարման դեպարտամենտ Մենք փնտրում ենք օգնական, ով պատասխանատու կլինի Ռազմավարության և կառավարման դեպարտամենտի վարչական աշխատանքների բնականոն գործունեության ապահովման համար։ 02.12.2025 - 09.12.2025
- Իրավախորհրդատու/Իրավաբանական վարչություն Մենք փնտրում ենք Իրավախորհրդատու, ով պատասխանատու կլինի Կենտրոնական բանկի գործառույթների իրավական խորհրդատվության և սպասարկման ապահովման համար: 26.11.2025 - 02.12.2025
- Գործընթացների անընդհատության կառավարման մասնագետ/Կորպորատիվ ծառայությունների տնօրինություն/Գործընթացների անընդհատության կառավարման խումբ Մենք փնտրում ենք նոր թիմակից Կենտրոնական բանկի Գործընթացների անընդհատության կառավարման թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի ՀՀ Կենտրոնական բանկում գործընթացների անընդհատության կառավարման համակարգի ներդրման և կառավարման շրջանակներում ՏՏ աղետներից վերականգնման (IT Disaster Recovery) պլանավորման գործառույթի իրականացման համար: 26.11.2025 - 02.12.2025
- Հաշվի կառավարիչ/Ֆինանսական շուկաների դեպարտամենտ/Թղթակցային հաշիվների կառավարման և գործառնությունների բաժին Մենք փնտրում ենք Հաշվի կառավարիչ, ով պատասխանատու կլինի Ֆինանսական, ներդրումային գործառնությունների կատարման և ԿԲ օտարերկրյա թղթակցային հաշիվների վարման համար: 26.11.2025 - 02.12.2025
- Դրամանիշերի փորձագետ/Կանխիկի կառավարման վարչություն/Դրամանիշերի փորձաքննության բաժին Մենք փնտրում ենք դրամանիշերի փորձագետ, ով պատասխանատու կլինի ՀՀ դրամանիշերի փորձաքննության իրականացման թղթադրամների և շրջանառու մետաղադրամների, ներդրումային դրամների, հուշադրամների արտադրական նմուշների և խմբաքանակից ընտրված դրամանիշերի համապատասխանության ստուգման համար: 13.10.2025 - 27.10.2025
- Վերահսկող/ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժին Մենք փնտրում ենք Վերահսկող, ով կմիանա մեր ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնին և պատասխանատու կլինի ապահովագրական շուկաների մասնակիցների մոտ առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և դրանց կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված միջոցառումների առաջարկման ու ձեռնարկման համար: 07.10.2025 - 21.10.2025
- Ցանցերի ադմինիստրատոր/Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն/ Ցանցերի և կապի կառավարման բաժին Մենք փնտրում ենք փորձառու համակարգչային ցանցերի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի ցանցային ենթակառուցվածքների ստեղծման, կառավարման, զարգացման, մոնիտորինգի և հասանելիության անընդհատության ապահովման համար: 02.10.2025 - 16.10.2025
- Ռիսկերի կառավարիչ/Ռիսկերի կառավարման վարչություն/Արտաքին շուկաներում ռիկերի կառավարման բաժին Մենք փնտրում ենք ռիսկերի կառավարիչ, ով պատասխանատու կլինի միջազգային պահուստների անվտանգության և իրացվելիության ապահովման նպատակով դրանց կառավարման ընթացքում առաջացող ֆինանսական ռիսկերի բացահայտման, գնահատման և վերահսկման համար՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։ 29.09.2025 - 13.10.2025
- Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման ծառայություն Մենք փնտրում ենք Վերահսկող, ով պատասպանատու կլինի ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման ծրագրերի կազմման, վաղ միջամտության փուլում գտնվող ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական վիճակի գնահատման և վերակառուցման գործընթացների նախապատրաստման, անվճարունակության հավանականության հատկանիշներով ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման համար: 25.09.2025 - 09.10.2025
- Մեթոդաբան/ Վճարային ծառայությունների և տվյալների կառավարման կենտրոն Մենք փնտրում ենք Մեթոդաբան, ով պատասխանատու կլինի Կենտրոնական բանկում տվյալների կառավարման սկզբունքների, կարգերի և ստանդարտների մշակման և դրանց ներդրման համար: 25.09.2025 - 08.10.2025
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ռիսկերի կառավարիչ/ Ռիսկերի կառավարման կենտրոն Մենք փնտրում ենք ՏՏ ռիսկերի կառավարիչ, ով պատասխանատու կլինի Կենտրոնական բանկում տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության և կիբեռանվտանգության ռիսկերի կառավարման համար՝ դրանց ժամանակին բացահայտման, չափման, կառավարման, մոնիտորինգի և հաղորդակցման միջոցով: 16.09.2025 - 30.09.2025
- Մեթոդաբան/Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն/Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժին Մենք փնտրում ենք Մեթոդաբան, ով պատասխանատու կլինի կրիպտոակտիվների շուկայի և դրա մասնակիցների կարգավորման քաղաքականության մշակման համար: 16.09.2025 - 26.09.2025
- Մեթոդաբան /Ֆինանսական համակարգերի կայունության և կարգավորման դեպարտամենտ/ Ապահովագրական համակարգի կարգավորման բաժին Մենք փնտրում ենք մեթոդաբան, ով կմիանա Ֆինանսական համակարգերի կայունության և կարգավորման դեպարտամենտի թիմին և հնարավորություն կունենա դառնալու ապահովագրական շուկայի կարգավորման դաշտի մշակման և զարգացման մասնակից՝ միջազգային և տեղական փորձի համադրմամբ: 02.09.2025 - 12.09.2025
- Վերահսկող/ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/ Լիցենզավորման և գրանցման 2-րդ բաժին Մենք փնտրում ենք վերահսկող, ով պատասխանատու կլինի ֆինանսական կազմակերպությունների շուկա մուտքի թույլտվությունների տրամադրման գործընթացներում նշանակալից մասնակիցների/իրական շահառուների և գրանցվող ղեկավարների հավուր պատշաճ ուսումնասիրությունների համար՝, գործունեության ընթացիկ վերահսկողության համար (լիցենզավորման ու գրանցման գործառույթներին վերաբերող)՝ հիմնված առկա և ներկայացված տեղեկատվության վերլուծության, հանդիպումների և հարցազրույցների վրա: 02.09.2025 - 12.09.2025
- Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրենի օգնական/ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն Մենք փնտրում ենք Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրենի օգնականի, ով պատասխանատու կլինի ԴՈւՀԿ ներքին գործընթացների և միջոցառումների համակարգման ու կազմակերպչական աջակցության համար: 02.09.2025 - 11.09.2025
- Ծրագրավորող/Թվային լուծումների զարգացման վարչություն/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն Մենք փնտրում ենք ծրագրավորող, ով պատասխանատու կլինի ՀՀ կենտրոնական բանկում ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման նախագծման, մշակման և ներդրման, շարունակական զարգացման համար 30.07.2025 - 14.08.2025
- Աուդիտոր/Ներքին աուդիտի վարչություն/Գործառնական աուդիտի բաժին Մենք փնտրում ենք աուդիտոր, ով պատասխանատու կլինի ներքին աուդիտի հանձնառությունների իրականացման համար, համաձայն միջազգային ստանդարտների և էթիկայի կանոնների։ 30.07.2025 - 11.08.2025
- Տեղեկատվական համակարգերի մասնագետ/Տեղեկատվական համակարգի մշակման և զարգացման բաժին/Ֆինանսական դիտարկումների կենտրոն Մենք փնտրում ենք Տեղեկատվական համակարգերի մասնագետ, ով պատասխանատու կլինի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության պահանջներից բխող գործառույթների ապահովման շրջանակներում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի ադմինիստրավորման, սպասարկման և զարգացման համար, դրանց անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: 30.07.2025 - 11.08.2025
- ՏՏ աուդիտոր/Ներքին աուդիտի վարչություն/Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի բաժին Մենք փնտրում ենք ՏՏ աուդիտոր Ներքին աուդիտի թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի միջազգային ստանդարտների և էթիկայի կանոններին համապատասխան ներքին աուդիտի հանձնառությունների իրականացման համար։ 08.07.2025 - 18.07.2025
- Մեթոդաբան-իրավախորհրդատու/ Իրավական ապահովման բաժին/Ֆինանսական դիտարկումների կենտրոն Մենք փնտրում ենք Մեթոդաբան-իրավախորհրդատու, ով կմասնակցի փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ) դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ մշակելով համապատասխան կարգավորումներ և համագործակցելով ներպետական իրավասու մարմինների հետ այս ոլորտում։ 08.07.2025 - 17.07.2025
- Համակարգերի վերլուծաբան-ինտեգրատոր/ Թվային լուծումների զարգացման վարչություն /Ծրագրային համակարգերի զարգացման և ներդրման բաժին Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Համակարգերի վերլուծաբան ինտեգրատոր Կենտրոնական բանկի ծրագրային համակարգերի զարգացման և ներդրման թիմին միանալու համար: 08.07.2025 - 10.07.2025
- Բաժնի պետ/ ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/ Ծրագրային համակարգերի զարգացման և ներդրման բաժին Մենք փնտրում ենք Ծրագրային համակարգերի զարգացման և ներդրման բաժնի պետ, ով պատասխանատու կլինի ծրագրային համակարգերի նախագծման, դրանց ճարտարապետության և բիզնես գործընթացների տեխնիկական նկարագրերի ձևավորման, թեստավորման և ինտեգրման գործընթացների կազմակերպման համար: 08.07.2025 - 10.07.2025
- Հաշվապահ/Ֆինանսական տնօրինություն/Ֆինանսական հաշվառման բաժին Մենք փնտրում ենք թիմում աշխատելու և հաղորդակցման ունակություններ ունեցող, վերլուծական մտածողությամբ նոր թիմակից Ֆինանսական հաշվառման թիմին միանալու համար: 16.06.2025 - 30.06.2025
- Տվյալների կառավարիչ-ինտեգրատոր /Վիճակագրության վարչություն/Տվյալների մշակման և վերլուծությունների բաժին Մենք փնտրում ենք Տվյալների կառավարիչ-ինտեգրատոր, ով պատասխանատու կլինի հաշվետվական համակարգերի տվյալների շտեմարանների կառուցվածքի մոդելավորման, կառավարման և անխափան աշխատանքի ապահովման համար, ինչպես նաև հավաքագրվող անալիտիկ տվյալների շտեմարանների նախագծման, ինտեգրման և համապատասխանեցման համար: 16.06.2025 - 30.06.2025
- Իրավախորհրդատու /Իրավաբանական վարչություն Մենք փնտրում ենք Իրավախորհրդատու Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության և՛ Դիլիջանի, և՛ Երևանի թիմերին միանալու համար, ովքեր պատասխանատու կլինեն Կենտրոնական բանկի ներքին կանոնակարգումների իրականացման, իրավաբանական խորհրդատվության, օրենսդրության զարգացման, ֆինանսական համակարգի մասնակիցների վերահսկողության իրականացման, անվճարունակության (սնանկության) և լուծարման հետ կապված ՀՀ կենտրոնական բանկի գործառույթների իրավական սպասարկման համար: 12.06.2025 - 26.06.2025
- Ռիսկերի կառավարիչ/ Ռիսկերի կառավարման կենտրոն Մենք փնտրում ենք Ռիսկերի կառավարիչ, ով պատասխանատու կլինի Կենտրոնական բանկում ոչ ֆինանսական ռիսկերի կառավարման համար՝ դրանց ժամանակին բացահայտման, չափման, կառավարման, մոնիտորինգի և հաղորդակցման միջոցով: 09.06.2025 - 23.06.2025
- Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության վարչություն/Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողության բաժին Մենք փնտրում ենք Վերահսկող, ով պատասխանատու կլինի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների՝ վճարահաշվարկային կազմակերպությունների, բանկերի վճարային գործառույթների, վճարային ենթակառուցվածքների և վճարային համակարգերի վերահսկողության համար: 05.06.2025 - 20.06.2025
- Վերհսկող-վերլուծաբան/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Գործառնական և ՏՏ ռիսկերի բաժին Մենք փնտրում ենք Վերահսկող-վերլուծաբան, ով կմիանա մեր Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի թիմին և պատասխանատու կլինի ՀՀ ֆինանսական համակարգում գործառնական և ՏՏ ռիսկերի բացահայտման, վերլուծության և գնահատման, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման և զսպման մեխանիզմների մշակման և կատարելագործման համար: 05.06.2025 - 19.06.2025
- Տնտեսագետ-վիճակագիր/Մակրոտնտեսական դեպարտամենտ/ Դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժին Մենք փնտրում ենք տնտեսագետ-վիճակագրի, ով պատասխանատու կլինի Դրամավարկային քաղաքականություն իրականացնողներին, մակրոտնտեսական վերլուծողներին և լայն հասարակությանը դրամավարկային և ֆինանսական վիճակագրության ապահովման համար: 05.06.2025 - 19.06.2025
- Սերվերային ենթակառուցվածքի ադմինիստրատոր/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/Սերվերային ենթակառուցվածքի կառավարման բաժին Մենք փնտրում ենք Սերվերային ենթակառուցվածքի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի սերվերների, ցանցային համակարգի, ՏՏ ծառայությունների անխափան աշխատանքի ապահովման համար: 03.06.2025 - 17.06.2025
- DevOps ադմինիստրատոր/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/ՏՏ համակարգերի սպասարկման ծառայություն Մենք փնտրում ենք, DevOps ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի տեղեկատվական կիրառական համակարգերի ներդրման, զարգացման, կառավարման և անխափան աշխատանքի ապահովման համար: 29.05.2025 - 12.06.2025
- Բաժնի պետ/Ռազմավարության և կառավարման դեպարտամենտ/Բիզնես վերլուծությունների բաժին Մենք փնտրում ենք Բիզնես վերլուծությունների բաժնի ղեկավար, ով պատասխանատու կլինի բաժնի ռազմավարական ուղղությունների իրականացման և գործառնական կառավարման համար: 25.05.2025 - 12.06.2025
- Թեստավորող-ավտոմատացման ինժեներ /Համակարգերի թեստավորման բաժին/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն Մենք փնտրում ենք, մանուալ և ավտոմատ թեստավորման մասնագետ, ով պատասխանատու կլինի մանուալ թեստավորման ,կրկնվող և ռեգրեսիոն թեստավորման ավտոմատացման, ավտոմատացված թեստավորման լուծումների նախագծման, տեղակայման և թեստավորման համար: 21.05.2025 - 24.05.2025
- Վերլուծաբան/Ֆինանսական համակարգի վերլուծության բաժին/Ֆինանսական համակարգերի կայունության և կարգավորման դեպարտամենտ Մենք փնտրում ենք վերլուծաբանի, ով պատասխանատու կլինի ՀՀ ֆինանսական համակարգի փաստացի ու հնարավոր զարգացումների վերլուծության, ռիսկերի բացահայտման, մակրո և միկրոպրուդենցիալ քաղաքականությունների արդյունավետության գնահատման ու բարելավմանն ուղղված վերլուծական աշխատանքների իրականացման համար: 21.05.2025 - 24.05.2025
- Վերահսկող/ Զեղծարարությունների կանխարգելման բաժին/ Միկրոֆինանսական կազմակերպությունների և գործարար վարվելակերպի վերահսկողության վարչություն Մենք փնտրում ենք վերահսկող, ով պատասխանատու կլինի ֆինանսական համակարգում զեղծարարությունների և չլիցենզավորված գործառնությունների բացահայտման և կանխարգելման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ հաղորդակցման ու համագործակցության համար: 18.04.2025 - 31.05.2025
- Վերահսկող/ Ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժին/ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ Մենք փնտրում ենք քննադատական մտածողությամբ վերահսկողի, ով կմիանա մեր ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնին և պատասխանատու կլինի ապահովագրական շուկաների մասնակիցների մոտ առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և դրանց կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված միջոցառումների առաջարկման ու ձեռնարկման համար: 18.04.2025 - 29.04.2025
- Գործավար/Գույքի կառավարման վարչություն/Կորպորատիվ ծառայությունների տնօրինություն Մենք փնտրում ենք գործավարի, ով կհամալրի ՀՀ ԿԲ կորպորատիվ ծառայությունների տնօրինության գույքի կառավարման վարչության թիմը: 18.04.2025 - 23.04.2025
- Դիլեր/Արտաքին շուկաների գործառնությունների բաժին/Ֆինանսական շուկաների դեպարտամենտ Մենք փնտրում ենք պայուսակի կառավարչի, ով պատասխանատու կլինի միջազգային ֆինանսական շուկաներում միջազգային պահուստների ռազմավարական տեղաբաշխման և պայուսակների կառավարման իրականացման համար։ 18.04.2025 - 22.04.2025
- Դրամագիտական արժեքների մասնագետ-նյութապատասխանատու/ Ֆինանսական շուկաների դեպարտամենտ /Դրամագիտական արժեքների բաժին Մենք փնտրում ենք Դրամագիտական արժեքների մասնագետ-նյութապատասխանատու, ով պատասխանատու կլինի ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների և այլ դրամագիտական արժեքների պահպանման (ԴԱՊ), հաշվառման և իրացման գործընթացների համար: 06.03.2025 - 27.03.2025
- Համակարգերի վերլուծաբան-ինտեգրատոր/Թվային լուծումների զարգացման վարչություն /Ծրագրային համակարգերի զարգացման և ներդրման բաժին Մենք փնտրում ենք հաղորդակցման բարձր հմտություններով և վերլուծական մտածողությամբ Համակարգերի վերլուծաբան ինտեգրատոր Կենտրոնական բանկի ծրագրային համակարգերի զարգացման և ներդրման թիմին միանալու համար: 12.03.2024 - 26.03.2024