Ապահովագրություն
Ապահովագրությունը գործունեության տեսակ է, որի նպատակը պատահական, անկանխատեսելի իրադարձության՝ պատահար տեղի ունենալու դեպքում անձանց ռիսկերից պաշտպանելն է՝ որոշակի փոխհատուցման դիմաց:
Ապահովագրության տեսակներն են՝
- Կյանքի ապահովագրություն
- Ոչ կյանքի ապահովագրություն
- Վերաապահովագրություն
Այս տեսակներն էլ իրենց հերթին բաժանվում են ապահովագրության դասերի։
Ապահովագրական ընկերությունների մուտքը շուկա
Ապահովագրական ընկերության գործունեության պահանջները
- Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունները օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել բացառապես որպես բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:
- Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունները գրանցվում են բացառապես Կենտրոնական բանկում և լիցենզավորվում են Կենտրոնական բանկի կողմից:
*ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություն չի գրանցում:
- Ապահովագրական ընկերության կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման համար պետք է ստանալ ԿԲ նախնական համաձայնությունը::
- Ապահովագրական ընկերությունը պետք է բավարարի Կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի պահանջը:
- Ապահովագրական ընկերությունը պետք է բավարարի տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ պահանջներին:
- Ապահովագրական ընկերությանը ղեկավարները պետք է բավարարեն ԿԲ կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության և անաղարտության չափանիշներին: :
- Գրանցման համար անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում:
- Յուրաքանչյուր առաջիկա տարվա համար անհրաժեշտ է կատարել տարեկան պետական տուրքի վճարում հետևյալ
*Պետական տուրքի վճարումը ընկերությանը չի ազատում հարկերի վճարումից:
Ապահովագրական ընկերությունների վերահսկողություն
Ապահովագրական ընկերությունների վերահսկողությունը իրականացվում է ռիսկերի վրա հիմնված (ՌՀՎ) մոտեցմամբ
Տեղերում և հեռակա ստուգումների նախաձեռնման, իրականացման և ամփոփման ընթացակարգը ներկայացված է «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում:
Ապահովագրական ընկերությունների վերահսկողության ներքո գնահատվում են ապահովագրական ընկերությունների բիզնես մոդելները, կորպորատիվ կառավարման համակարգերը, ինչպես նաև կապիտալին սպառնացող ռիսկերը և դրանց կառավարումը: Ապահովագրական ընկերության կառավարման, առանձինռիսկերի կառավարման որակի և համապատասխանության գնահատման համատեքստում գնահատումն իրականացվում է ինչպես ընդհանուր ապահովագրական ընկերության, այնպես էլ յուրաքանչյուր ռիսկի, ինչպես նաև ապահովագրական համակարգի համար։ Գնահատվում է ռիսկերի բացահայտման, ճանաչման և զսպման ներքին գործառույթների արդյունավետությունը, ինչպես նաև ներքին կանոնակարգվածության, սահմանաչափերի և կառուցվածքի համապատասխանությունը գործող կարգավորումներին և։
Ընկերության ռիսկայնության և իրականացվող գործառույթների ծավալներին:
Վերահսկողության գործողությունները ուղեկցվում են ապահովագրական ընկերությունների հետ համաժամանակյա աշխատանքով և արդյունքների հաղորդակցմամբ:
Վերահսկողական աշխատանքների պլանավորման, իրականացման, ինչպես նաև վերահսկողական միջամտության իրականացման բոլոր արդյունքները պատշաճ կերպով փաստաթղթավորվում են և պահպանվում:
Ելք շուկայից
Երբ առկա են լուծարման հիմքեր, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Վերակառուցման ծառայությունը նախաձեռնում է համապատասխան գործընթացներ և իրականացնում է այս ընկերություների շարունակական վերահսկողություն մինչև լուծարման գործընթացի ավարտը:
Օրենսդրություն
Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերությունների ցանկ