• Eng
  • Հայ
Կայքի հին տարբերակ
(374) 10 592 592

Կենտրոնական բանկ

  • Մեր մասին
    • Մեր մասին
    • Մեր ռազմավարությունը
    • Մեր կառավարումը
    • Մեր մարդիկ
    • Մեր գործընկերները
    • Մեր պատմությունը
  • Հիմնական գործառույթներ
    • Հիմնական գործառույթներ
    • Դրամավարկային քաղաքականություն
    • Ֆինանսական կայունություն
    • Վճարահաշվարկային համակարգ
    • Դրամաշրջանառություն
    • Կարգավորում և վերահսկողություն
    • Սպառողների շահերի պաշտպանություն
    • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
  • Շուկաներ
    • Շուկաներ
    • Ֆինանսական շուկաներ
    • Գործառնական կանոնակարգում
    • Իրացվելիության կառավարում
    • Ֆինանսական գործառնություններ
    • ՊՊ եկամտաբերության կորեր
    • ՊՊ ինդեքսներ
    • Փոխարժեք
    • Միջազգային պահուստներ
  • Վիճակագրություն
  • Հրապարակումներ
    • Հրապարակումներ
    • Խորհրդի փաստաթղթեր
    • ԿԲ նախագահի որոշումներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Հայտարարություններ
    • Հաշվետվություններ
    • Հոդվածներ և ելույթներ
    • Վերլուծական նյութեր և հետազոտություններ
    • Այլ
  • Բաժանորդագրություն
Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է դրամավարկային քաղաքականությունը
    • Ինչպես է դրամավարկային քաղաքականությունն ազդում գնաճի վրա
    • Դրամավարկային քաղաքականության գործիքներ
    • Արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմնասյուները
    • Հայաստանի դրամավարկային քաղաքականության պատմությունը և զարգացումը
  • Ինչ է գների կայունությունը
    • Գների կայունության կարևորությունը
    • Գների կայունության մեր նպատակը
    • Ինչ է գնաճը
    • Գնաճի ճկուն նպատակադրման ռազմավարություն
  • Ինչպես ենք կայացնում դրամավարկային քաղաքականության որոշումները
    • Որոշումների կայացման գործընթաց
    • Հիմնակարգ և ինստիտուցիոնալ կառուցվածք
    • Վերլուծական գործիքակազմ
  • Ինչպես ենք հաղորդակցում մեր որոշումները
    • Հաղորդակցման հիմնակարգ
    • Դրամավարկային քաղաքականության թափանցիկություն
    • Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականություն
  • Հիմնական գործառույթներ
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Ինչ է գների կայունությունը
  • Գների կայունության մեր նպատակը

Գների կայունության մեր նպատակը

Այս ենթաբաժնում ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) հիմնական նպատակները, որոնք են՝ գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը։ Գների կայունությունը սահմանվում է ոչ թե ամրագրված, այլ որպես կայուն, կանխատեսելի գնաճի մակարդակ և խարսխված գնաճային սպասումներ:

Ինչպես ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.3 հոդվածում և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում, ԿԲ-ի հիմնական նպատակներն են գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը, որոնք միջոց են ԿԲ-ի՝ որպես հանրային հատվածին հաշվետու կառույցի վերջնական նպատակին՝ երկրի բարեկեցության բարելավմանը հասնելու համար:

Գների կայունությունը չի ենթադրում, որ գների մակարդակը պետք է անփոփոխ լինի ժամանակի ընթացքում: Ավելի շուտ, գների կայունությունն արտացոլում է և՛ գնաճի ցածր ու կայուն աճը, և՛ երկարաժամկետում գնաճի ամուր խարսխված սպասումները:

Դինամիկ և մշտապես փոփոխվող տնտեսական միջավայրում կարևոր է պահպանել գների կայունության հստակ, համահունչ և կանխատեսելի նպատակ: Մենք գիտակցում ենք անհատներին և գործարարներին մեր նպատակների վերաբերյալ հաղորդակցման կարևորությունը, որի միջոցով ձգտում ենք բոլոր շահագրգիռ կողմերի համար ստեղծել վստահության միջավայր՝ իրենց ֆինանսական բարեկեցության բարելավման ուղղությամբ տեղեկացված որոշումներ կայացնել համար:

Գների կայունությունը սահմանելու և ապահովելու համար ՀՀ կենտրոնական բանկն ամրագրում է գնաճի թվային թիրախ միջնաժամկետ հատվածում, որը համահունչ է գների կայունության ընկալմանը: Գնաճի հավաստի և հստակ հաղորդակցված թիրախը ծառայում է որպես կարևոր ուղենիշ գնագոյացման որոշումների (օրինակ՝ գներ և աշխատավարձեր) և գնաճային սպասումների ձևավորման համար: Թվային թիրախի ընտրությունը պետք է արտացոլի տվյալ երկրին բնորոշ տնտեսական բնութագրերն ու ներքին գործընթացները և հաշվի առնի գնաճի ճշգրիտ չափման հետ կապված խնդիրները1:

2025 թվականին Կենտրոնական բանկը գնաճի նպատակային ցուցանիշը նվազեցրել է մինչև 3%՝ նախկին 4%-ի փոխարեն: Այս ճշգրտումն արտացոլում է Հայաստանի տնտեսության և դրամավարկային քաղաքականության մշակման համակարգի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները՝ ամուր հիմք ստեղծելով Կենտրոնական բանկի համար՝ շարունակելու դրամավարկային քաղաքականության նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը, դրամավարկային քաղաքականության մշակման համակարգի կատարելագործման և երկարաժամկետ բարեփոխումների իրականացումը։ Գնաճի ավելի ցածր թիրախի սահմանման որոշումն առավել համահունչ է իրական գների կայունության ընկալմանը և ֆինանսատնտեսական համակարգի ներկայիս կառուցվածքին: 2025 թվականի ՀՀ բյուջեի մասին օրենքում ասվում է, որ դրամավարկային քաղաքականության որոշումներ կայացնելիս ՀՀ կենտրոնական բանկը պետք է առաջնորդվի տարեկան 3% գնաճի թիրախով՝ ±1,0 տոկոսային կետ միջակայքում:


1 Գնաճի ճշգրիտ քանակական գնահատման գործնական մարտահրավերները (ներառյալ չափման սխալները, ինչպիսիք են՝ ապրանքների փոխարինման, որակի փոփոխության ազդեցությունները և այլն) ենթադրում են, որ առկա է ընդհանուր գնաճի՝ վերևի ուղղությամբ շեղում: Օրինակ՝ եթե սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված որևէ ապրանքի գին բարձրանում է, կարելի է պարզապես քիչ սպառել այդ ապրանքից և ավելացնել դրան փոխարինող ավելի էժան ապրանքի քանակը: Սակայն, սպառողական ապրանքների և ծառայությունների զամբյուղը, որում առանձին ապրանքներին տրված են կշիռներ, իրական ժամանակում չի ճշգրտվում, ինչը նշանակում է, որ հաշվարկված ընդհանուր գնաճի թիվը կարող է գերագնահատել սպառողների զգացած գների իրական փոփոխությունը: Բերենք մեկ այլ օրինակ, երբ գնաճի արագացումը պայմանավորված է սպառողական զամբյուղում ապրանքների որակի փոփոխություններով. այսպես՝ ցածր հստակությամբ, CRT հեռուստացույցների փոխարինումը բարձր հստակությամբ, հարթ էկրանով հեռուստացույցներով կհանգեցնի գների փոփոխության, բայց այս դեպքում «գնաճի» ավելացումը հիմնականում կարտացոլի սպառվող ապրանքի որակի էական փոփոխությունը:

© Բոլոր իրավունքները պահպանված են

  • Մեր մարդիկ
  • Զգուշացումներ
  • Միջոցառումներ
  • Կայքի քարտեզ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հետադարձ կապ
  • Գնումներ
  • Փոխարժեքների ստացում
  • Օգտագործման պայմաններ